ՌԴ-ն փորձում է բիրտ ուժով և շանտաժով հարցեր լուծել․ ԵՄ-ն հստակ քայլեր կանի

Նոր Ազգային ժողովի առաջին նիստը ոչնչով չտարբերվեց նախորդ Ազգային ժողովի նիստերից, եթե մարդ չիմանար, որ սա նոր խորհրդարանն է, կմտածեր հերթական քառօրյան է։ Այս մասին «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում նշեց Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը։ «Դերերի փոխակերպում է տեղի ունեցել. Եթե նախորդիվ «Հայաստան» դաշինքն էր հիմնականում մաշված հարցադրումներ անում Թուրքիայի ու Ռուբինյանի վերաբերյալ, հիմա «Ուժեղ Հայաստանն» էր դարձել այդ թեզերի առաջ քաշողը։ Այս էժանագին արտահայտությունները ոչ կերպ չեն բարձրացնում քաղաքական բանավեճի մակարդակը։ Տեղի է ունեցել քաղաքական մտքի և բանավեճի փլուզում, ինչը վնասում է ՀՀ շահերին։ Կարծեք ֆուտբոլային խաղ լիներ և ընդդիմադիրները փորձում էին ամեն կերպ գոլ խփել»,–ասաց նա։ Սարաֆյանը հայտարարեց, որ Հայաստանի ժողովուրդը մերժում է Ռուսաստանից միակողմանի կախվածությունը. «Եթե Հայաստանի ժողովուրդը կողմ լիներ դեպի Ռուսաստան կողմնորոշմանը, այսօրվա ԱԺ կազմը լրիվ այլ կլիներ»,– նկատեց նա։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10412

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով