Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, օգոստոսի 6-ին՝ ժամը 20։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվել է շինարարական աղբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։11-ին, մարվել՝ օգոստոսի 7-ին ժամը 01։08-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10412

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով