Թրամփը կրկին փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքը՝ ստորագրելով երկու նոր գործադիր հրամանագիր։ Դա տեղի է ունեցել ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը հակասահմանադրական էր ճանաչել այս իրավունքը սահմանափակելու նրա առաջին նախաձեռնությունը։ Հրամանագրերից մեկը ընդլայնում է այն բացառությունների ցանկը, որոնց դեպքում ԱՄՆ-ում ծնված երեխաները չեն ստանա երկրի քաղաքացիություն, եթե նրանց ծնողները ԱՄՆ քաղաքացիներ չեն։ Նոր սահմանափակումները վերաբերում են այն դեպքերին, երբ ծնողներից առնվազն մեկը համարվում է ահաբեկչական կազմակերպության անդամ, փորձել է խարդախությամբ ստանալ ԱՄՆ քաղաքացիություն կամ աշխատում է օտարերկրյա պետության պաշտոնական ներկայացուցչությունում, այդ թվում՝ դիվանագիտական ծառայությունում։ Երկրորդ հրամանագիրը վերաբերում է այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմին»։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ հղի օտարերկրացիները հատուկ մեկնում են ԱՄՆ՝ այնտեղ ծննդաբերելու նպատակով, որպեսզի երեխան ԱՄՆ-ում ծնվելու հիմքով ավտոմատ ստանա երկրի քաղաքացիություն։ ԱՄՆ-ն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ քաղաքացիություն կարելի է ստանալ հենց ծնվելու վայրի հիման վրա։ «Սա պետք է արվեր տարիներ առաջ, բայց մենք լուծում ենք այդ հարցը հիմա»,– հայտարարել է Թրամփը։ Նրա խոսքով՝ վարչակազմը քայլեր է ձեռնարկում «չարամիտ օտարերկրյա անձանց» դեմ, որոնք, ըստ նրա, փորձում են շահարկել ԱՄՆ-ի ներգաղթային համակարգն ու օգտվել երկրի առատաձեռնությունից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10412

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով