Եկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվել

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի 7-ի առավոտյան հարվածել է Եկատերինբուրգում գտնվող Wildberries-ի պահեստին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Սվերդլովսկի մարզի ղեկավար Դենիս Պասլերը Telegram-ում։ Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարարության ուժերը ոչնչացրել են 8 ԱԹՍ։ Դրանցից երեքն ընկել են լոգիստիկ կենտրոնի վրա։ Տուժածներ չկան։ Հրշեջները մարում են հրդեհը։ Իր հերթին, Ուրալի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Ժոգան Telegram-ում հայտնել է, որ լոգիստիկ օբյեկտից 800 մարդ է տարհանվել։ Wildberries ընկերությունը հայտնել է, որ հրդեհը հաջողվել է տեղայնացնել։ Վերջին շաբաթներին Wildberries-ի պահեստները հաճախ են հարձակման թիրախ դառնում Ռուսաստանի տարբեր մարզերում։ Ռուսաստանն էլ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Սումիի մարզում շուկային հարվածի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10255

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով