Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը Շվեյցարիայում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուների համար կտրամադրի խաղի անվճար տոմսեր։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոա»-ն օգոստոսի 13-ին Շվեյցարիայում կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը «Սիոն»-ի դեմ։ Հայաստանի ներկայացուցիչը հաղթանակի դեպքում կնվաճի մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ Հյուր թիմի համար նախատեսված հատվածի տոմսերը «Նոա»-ն երկրպագուներին կտրամադրի անվճար։ Խաղին ներկա գտնվելու ցանկություն ունեցողները տոմսերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող են WhatsApp-ով կապ հաստատել ակումբի հետ՝ +374 41 094 021 հեռախոսահամարով։ Դիմակայության առաջին հանդիպումն Աբովյանում ավարտվել էր 2:2 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 13-ին՝ Երևանի ժամանակով 22:15-ին։



