Եմենի հութիները Մարիբի և Հադրամավթի նահանգներում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել կառավարության ուժերին, որի հետևանքով առնվազն 58 զինվորական է զոհվել։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրի։ Եմենն ավելի քան մեկ տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի. հութիները գրավել են մայրաքաղաք Սանան և ստիպել միջազգայնորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։ Ադենի հարավային նավահանգստից գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։ France 24-ը հիշեցնում է, որ հուլիսին Եմենը ներքաշվեց Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ, երբ հութիները խախտեցին կառավարության հետ 2022 թվականին կնքված զինադադարը։ Հութիները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, նաև հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին, հարվածներ հասցրել Կարմիր ծովով անցնող մի քանի լցանավի։ Օգոստոսի 6-ին հութիները հարվածել են նաև Սաուդյան Արաբիային՝ դա բացատրելով թագավորության կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակմամբ։



