Ռուսաստանն սկսել է ավելի մեծ կախվածություն ունենալ բելառուսական վառելիքից, քանի որ վերջինիս մատակարարումները հասել են ռեկորդային ցուցանիշների։ Համաձայն Reuters գործակալության հաշվետվության՝ միայն հուլիս ամսին Բելառուսից բենզինի ներմուծումն աճել է 13 տոկոսով՝ հասնելով 212 հազար տոննայի, իսկ դիզելային վառելիքի ծավալները կրկնապատկվել են՝ կազմելով 162 հազար տոննա։ Այս իրավիճակը պայմանավորված է ուկրաինական հարվածներով, որոնք զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունները և հանգեցրել բենզինի ու դիզվառելիքի դեֆիցիտի։ Արդյունքում, սկսած մայիսից, Մոսկվան ստիպված է ակտիվորեն լրացնել առաջացած սուր պակասը հենց բելառուսական մատակարարումների հաշվին։



