Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանն այսօր Ջիդդայում նախատեսում են ստորագրել կարևոր համատեղ պաշտպանական համաձայնագիր՝ ուղղված անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը: Reuters-ի և AFP-ի տվյալներով՝ այս քայլն արագացվել է տարածաշրջանում աճող լարվածության և ԱՄՆ-ի ու Իրանի միջև ընթացող պատերազմի ֆոնին: Պայմանագիրը պետք է ստորագրեն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։ Միջազգային վերլուծաբանների գնահատմամբ՝ Սաուդյան Արաբիայի տնտեսական հզորությունը, Թուրքիայի ռազմական ներուժը և Պակիստանի միջուկային զինանոցը միավորող այս եռակողմ դաշինքը կարող է վերաձևել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը և լուրջ հակակշիռ դառնալ Իրանի համար։



