TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը, ինչպես նաև դրա իրականացման մեխանիզմների կատարելագործման, գործընթացների ճկունացման և արագացմանն առնչվող հարցեր։ Կարևորելով ծրագրի դերը զբոսաշրջության զարգացման և մարզային ենթակառուցվածքների արդիականացման գործում՝ կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակել սերտ համագործակցությունը՝ նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։ TRIP ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում՝ Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ բարձրացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մարզերի մրցունակությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10217

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով