ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված հինգ անձանց նկատմամբ. Կալաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն օգոստոսի 7-ին հայտարարել է, որ Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու համար Եվրամիության պատժամիջոցների ցուցակում ավելացվել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված ևս հինգ անձ։ Այս մասին նա գրել է X հարթակում: «Ի պատասխան վերջերս Ռուսաստանի մի շարք ավիահարվածների` ԵՄ-ն այսօր հավանություն է տվել նոր պատժամիջոցների հինգ անձանց նկատմամբ, որոնք առնչություն ունեն Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ յուրաքանչյուր նոր հարձակում ևս մեկ պատճառ է, որ Եվրոպան ուժեղացնի ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Կալասը հավելել է` ԵՄ֊ի ճնշումը պետք է շարունակվի այնքան, մինչև Մոսկվան դադարեցնի պատերազմը։ Նա չի նշել պատժամիջոցների ցանկում ներառված անձանց անունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10218

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով