Գերմանական DW-ն գրում է, որ «Սոցիս» կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման համաձայն՝ եթե Ուկրաինայում մոտ ժամանակներս անցկացվեին նախագահական ընտրություններ, ապա երկրորդ փուլ դուրս կգային գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին և Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։ Մասնավորապես, առաջին փուլում Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 22,3 տոկոսը, իսկ Զալուժնիի օգտին՝ 21,4 տոկոսը։ Հարցման արդյունքներով՝ երկրորդ փուլում Զալուժնին կհաղթեր Զելենսկիին՝ հավաքելով ձայների 66,2 տոկոսը։ Բացի այդ, խորհրդարանական ընտրությունների դեպքում առաջատար դիրքերում կլինեն Վալերի Զալուժնիի և նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի բլոկները, մինչդեռ Զելենսկու կուսակցությունը կզբաղեցնի երրորդ տեղը։ Հարցումը նաև ցույց է տվել, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 62,5 տոկոսը, բացասաբար է գնահատում Ֆեդորովի պաշտոնանկությունը պաշտպանության նախարարի պաշտոնից։ Հետազոտությունն անցկացվել է հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ 2000 քաղաքացիների շրջանում։



