Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատավորը Հակոբ Մանուկյանը ինքաբացարկ է ներկայացրել և հրաժարվել գործը քննելուց, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Պետք է գործը նոր դատավորի մակագրվի և նորից նիստ հրավիրվի։ Եթե բացարկի հիմքեր չլինեն, գործը կքննի»,- նշել է Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ըստ էության, դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, որը ըստ փաստաբանի՝ բացարկի հիմք չէր. «Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց»,-ասել է փաստաբանը։



