Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սարգիս Գևորգյանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, ապրանքանիշը՝ «Ռուսալկա»): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Որոշման հիմքը հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Ի մասնավորի՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, – արտադրամասի հատակների, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – առաստաղը և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, – սահմանված չեն եղել և չեն իրականացվել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները, – սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10267

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով