Իրավիճակը շատ մտահոգիչ է. անհրաժեշտ է կրթության կիրառականություն

2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները նորից կրթությունը դարձրեցին հանրային քննարկման գլխավոր թեմաներից մեկը։ Շրջանավարտների միայն մոտ կեսն է ընդունվել Հայաստանի բուհեր, իսկ շուրջ 3200 դիմորդ չի հաղթահարել ընդունելության քննությունների նվազագույն շեմը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա որակել է որպես ահազանգ և խնդիրը կապել նաև ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության հետ՝ ընդգծելով, որ բարեփոխումների ճանապարհին այլևս հնարավոր չէ անվերջ գնալ փոխզիջումների։ Սակայն արդյո՞ք այս թվերը միայն դպրոցի կամ ուսուցչի աշխատանքի գնահատականն են։ Արդյո՞ք խնդիրը շատ ավելի խորն է՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև բուհական ծրագրեր, աշխատաշուկայի պահանջներ և նույնիսկ այն արագ փոփոխությունները, որոնք աշխարհում առաջացնում է արհեստական բանականությունը։ Այսօր կրթական համակարգի առաջ կանգնած է շատ ավելի կարևոր հարց․ ի՞նչ մասնագետներ ենք պատրաստում վաղվա Հայաստանի համար, և արդյո՞ք մեր դպրոցներն ու բուհերը շարունակում են սովորեցնել երեկվա աշխարհին համապատասխան գիտելիքներ։ Այս և հարակից թեմաների շուրջ զրուցել ենք «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, կրթության փորձագետ Արամ Փախչանյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10267

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով