Եվրոպական գետային ցանցի բազմաթիվ հատվածներում դիտվել է մինչև ծայրահեղ սակավաջրություն․ Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է․ Copernicus-ի European Drought Observatory (EDO) համակարգի Low-Flow Index քարտեզի համաձայն՝ հուլիսի երրորդ տասնօրյակում եվրոպական գետային ցանցի բազմաթիվ հատվածներում դիտվել է ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն։ Low-Flow Index-ը հիդրոլոգիական երաշտի ցուցանիշ է․ այն գնահատում է, թե գետերի ջրի հոսքը որքանով է ցածր տվյալ ժամանակահատվածի համար բնորոշ մակարդակից։ Այսինքն՝ սա առաջին հերթին գետային հոսքի սակավաջրության, այլ ոչ թե պարզապես տեղումների պակասի ցուցանիշ է։ Քարտեզի գունային սանդղակը ցույց է տալիս. սպիտակ՝ երաշտ չկա, դեղին՝ թույլ սակավաջրություն, նարնջագույն՝ չափավոր, կարմիր՝ ուժեղ, մուգ կարմիր՝ ծայրահեղ սակավաջրություն։ Առավել արտահայտված սակավաջրության օջախներ են նկատվում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում։ Խնդիրն ընդգրկում է խոշոր գետային համակարգերը՝ Հռենոսը, Դանուբը, Պոն և Լուարը, ինչպես նաև Ալպերի և Կարպատների հիդրոգրաֆիական ցանցի մեծ մասը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10276

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով