Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։54-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկ-ի տարածքում երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները անվնաս հայտանաբերել են օտարերկրյա զբոսաշրջիկներին։



