Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էդվարդ Միլիբենդը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանում հունիսի 7-իօն կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի առթիվ։ Այս մասին տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Մեր ռազմավարական գործընկերության հաստատումը նոր էջ է բացել Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերություններում՝ ստեղծելով ընդհանուր առաջնահերթությունների շուրջ ավելի խորը համագործակցության շրջանակ։ Հույս ունեմ, որ մեր թիմերը կշարունակեն սերտորեն համագործակցել՝ առաջ մղելու այս կարևոր աշխատանքը»,- ասված է Միլիբենդի ուղերձում։



