Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Տոնե Կայզերը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այդ մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Սլովենիան վճռականորեն աջակցում է Եվրոպական միության և Հայաստանի միջև խորացող գործընկերությանը։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ ավելի լայն տարածաշրջանում երկարատև խաղաղության, դիմակայունության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերում»,- ասված է Սլովենիայի ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձում։



