Լուսնի վրա SpaceX-ի հրթիռի բախման հետքերը

Հարավային Կորեայի օդատիեզերական գործակալությունը (KASA) հրապարակել է Լուսնի մակերևույթի լուսանկարները՝ SpaceX ընկերության հրթիռի աստիճանի բախումից առաջ և հետո։ KASA-ի հաղորդմամբ՝ կորեական Danuri լուսնային ուղեծրային ապարատը լուսանկարել է Լուսնի մակերևույթը մինչև բախումն ու դրանից հետո։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Danuri-ն գտնվել է բախման վայրին ամենամոտ կետում։ SpaceX-ի Falcon 9 հրթիռները մասնակիորեն բազմակի օգտագործման են․ առաջին աստիճանը վերադառնում է Երկիր, կատարում է փափուկ վայրէջք և կրկին օգտագործվում, իսկ մյուս հատվածները մնում են տիեզերքում։ Երկրի համար այս բախումը որևէ վտանգ չէր ներկայացնում, սակայն աստղագետներն այն օգտագործել են՝ կրկին ուշադրություն հրավիրելու տիեզերական աղբի խնդրի վրա։ «Տիեզերքը գնալով ավելի է ծանրաբեռնվում։ Միանգամայն հնարավոր է, որ արդեն մի քանի տասնամյակ անց Երկրի ուղեծիր դուրս գալը չափազանց դժվար դառնա տիեզերական տարածքի գերծանրաբեռնվածության պատճառով»,- նշել է Քեմբրիջի համալսարանի աստղագետ Մեթ Բոթվելը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10309

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով