Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Նախնական տվյալներով շինարարական աղբ է այրվում. ՆԳՆ-ն՝ Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհի մասին Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։



