Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին մասնակցելու նպատակով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Նյու Յորք սպառնում է գիշերային մղձավանջ դառնալ մեգապոլիսի և նրա անվտանգությունն ապահովող ոստիկանների համար։ Այս մասին հայտնել է New York Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Իրավապահները մտավախություն ունեն, որ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի կոշտ քննադատությունը Նեթանյահուի հասցեին կարող է հրահրել մասշտաբային բողոքի ցույցեր, որոնք վտանգ կներկայացնեն ինչպես իսրայելական պատվիրակության, այնպես էլ Նյու Յորքի բնակիչների և հենց ոստիկանների համար։ «Իր հայտարարություններով նա (Մամդանին – ՏԱՍՍ-ի նշում) այն, ինչ կարելի էր համարել առաջին կատեգորիայի ամենամյա փոթորիկ, վերածում է հինգերորդ կատեգորիայի փոթորկի»,- պարբերականին ասել է քաղաքի ոստիկանության



