ՌԴ դիրքորոշումը շատ ավելի կկոշտանա. նա իր գործիքներն աստիճանական կարգով է կիրառում

Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ երեկ Մոսկվայից մի շարք կոշտ քաղաքական և տնտեսական ուղերձներ են հնչել։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է առևտրաշրջանառության զգալի անկման և Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի շարունակման պատրաստակամության մասին։ ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան ներկայացրել է որպես ԵԱՏՄ-ից և Ռուսաստանից հեռացում, իսկ հայկական արտահանման խնդիրները կապել է ոչ թե սահմանափակումների, այլ որակի հետ։ Վալենտինա Մատվիենկոն, իր հերթին, հայտարարել է, թե հայ-ռուսական հարաբերությունները հիշեցնում են «միակողմանի երթևեկությամբ փողոց»՝ զգուշացնելով նաև, որ ռուսաստանցիների ձերբակալությունների շարունակման դեպքում Մոսկվան կարող է խորհուրդ տալ իր քաղաքացիներին չայցելել Հայաստան։ Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ տնտեսական, քաղաքական, զբոսաշրջային և ենթակառուցվածքային հարցերը Մոսկվան դիտարկում է մեկ ընդհանուր ճնշման և բանակցային փաթեթի շրջանակում։ Զրուցել ենք տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10491

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով