Վայոց ձորում տեղի ունեցած սողանքից հետո երթևեկությունը վերականգնվել է

Վայոց Ձորում ավտոճանապարհի Եղեգիս-Հերմոն հատվածում տեղի ունեցած սողանքից որոշ ժամանակ անց ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերի ջանքերի շնորհիվ երթևեկությունը վերականգնվել է։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը։ «Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։43-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ավտոճանապարհը փակվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Շատին-Հերմոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին առաջացել է սելավ, ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով (մոտ 50 խմ), ինչի հետևանքով ճանապարահհատվածը դարձել է միակողմանի երթևեկելի և դժվարանցանելի»,- նշված է հաղորդագրության մեջ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը: Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոճանապարհը մաքրվել է և երկկողմանի երթևեկելի է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10491

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով