Մեկուկես տարի տևած բանակցություններից հետո Ռուսաստանը և Սիրիան Հմեյմիմի և Տարտուսի ռազմահենակայանների հարցում «համապատասխան հուշագիր են ստորագրել» Այդ մասին օգոստոսի 9-ին հայտնել է սիրիական SANA պետական գործակալությունը՝ հղելով երկրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը։ Ըստ այդմ, կողմերը համաձայնել են, որ ռուսաստանյան հենակայանները կվերափոխվեն ուսումնա-վարժական կենտրոնների, որ «կգործեն ի շահ երկու երկրների»։ Ռուսաստանի Ռազմածովային ուժերի նավերը Տարտուսում կունենան «հաստատգրված կառանատեղիներ, բայց նավահանգստի ամբողջական վերահսկողությունը կանցնի Սիրիային»։ Ինչ վերաբերում է Հմեյմիմի ռազմաօդային հենակայանին, ապա այն հարակից բոլոր ենթակառուցվածքներով կփոխանցվի Սիրիայի «քաղաքացիական իշխանություններին» և, ըստ էության, կդադարի գործել։ Հուշագիրը նախատեսում է «հանձնման-ընդունման» եռամսյա ժամկետ, որի ընթացքում «համաձայնեցված բոլոր միջոցառումները պետք է հասցվեն ավարտին»։ Սիրիական իշխանությունները նաև համաձայնել են, որ Տարտուսի նավահանգիստը «Հյուսիսային Աֆրիկայի հետ լոգիստիկայի ապահովման համար» Ռուսաստանի կողմից օգտագործվի։ Ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկություն է



