Օգոստոսի 9 -ին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհսեն Ռեզայիին նշանաակել է Ազգային անվտանգության խորհրդում իր ներկայացուցիչ։ Ժամեր անց Mehr գործակալությունը հայտնել է, որ Ռեզային նախագահ Փեզեշքիանի հրամանագրով նշանակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար։ Այդ պաշտոնը Ալի Լարիջանիի սպանությունից հետո թափուր էր։ Նույն օրը Իրանի նախագահ Փեզեշքիանը խոսել է հարևան երկրների հետ հարաբերությունների մասին։ Ուշադրություն է գրավում Ադրբեջանի մասին Փեզեշքիանի հայտարարությունը։ Ըստ այդմ, Ադրբեջանը նախկինում «որոշ երթուղիներ փակել էր, ինչպես նաև դադարեցրել իրանական բանկի գործունեությունը», բայց «երկժամյա հեռախոսազրույցից հետո ամեն ինչ կրկին բացվել» է։ Փեզեշքիանը հատուկ ընդգծել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի ցուցաբերած օգնությունը: «Նրանք մեզ օգնել են տարբեր երթուղիներով՝ լինեն դրանք Ռուսաստանից, թե իրենց սեփական մատակարարումները, նրանք մեզ անհրաժեշտ ամեն ինչում աջակցել» են։ Օգոստոսի 10-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայյքը



