«Դելֆին» փոթորիկը Չինաստանում հանգեցրել է ավելի քան 1 միլիոն մարդու տարհանման

Չինաստանի արևելք հասած հզոր «Դելֆին» փոթորիկի պատճառով ավելի քան 1 միլիոն մարդ է տարհանվել։ բնակիչներն իրենց տները ստիպված են եղել լքել Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքում։ Նրանք տեղավորվել են շուրջ 1500 ապաստարաններում։ Առավոտյան «Դելֆին» փոթորիկը թուլացել է և ստացել արևադարձային փոթորկի կարգավիճակ։ Մինչ այդ այն դասակարգվում էր որպես թայֆուն։ Կիրակի օրը, երբ փոթորիկը հասել էր Չինաստանի տարածք, քամու պոռթկումների արագությունը հասել էր 150 կմ/ժ-ի։ Տեղական իշխանությունները նախազգուշացրել են, որ մինչև չորեքշաբթի տեղատարափ անձրևների վտանգ կա, որոնք կարող են ջրհեղեղների պատճառ դառնալ։ Չինաստանի օդերևութաբանական ծառայությունների տվյալներով՝ առաջիկա օրերին որոշ շրջաններում տեղումների քանակը կարող է հասնել 400 մմ-ի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10491

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով