Կոլումբիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի, ևս ավելի քան 700 մարդ վիրավորվել է։ Առավել շատ զոհեր են գրանցվել Պերեյրայում, որտեղ զոհվել է 60 մարդ, իսկ 188 անձի ճակատագիր մնում է անհայտ: Առավել տուժած քաղաքներում հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ, սահմանվել է պարետային ժամ, շարունակվում են փրկարարական աշխատանքները: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Վենեսուելայում, Էկվադորում և Պանամայում։



