Մոսկվան 12 ժամում ենթարկվել է 237 ԱԹՍ-ի հարձակման. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, որոնք հանգեցրել են նոր զոհերի և վիրավորների։ BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարվածներից 3 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել։ Զապորոժիեում ռուսական ուժերի գիշերվա հարձակումից 6 մարդ զոհվել է, 19 մարդ՝ վիրավորվել։ Կիևում կա 1 վիրավոր։ Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Մաքս»-ում գրել է, որ օգոստոսի 10-ի ժամը 20։30-ից մինչև օգոստոսի 11-ի ժամը 8։30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ուղղությամբ արձակվել է 237 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է մայրաքաղաքից հեռու։ 13 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։ Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն էլ Telegram-ում գրել է, որ ուկրաինական ԱԹՍ-ների բեկորների ընկնելու պատճառով 1 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ վիրավորվել։ Նա հավելել է, որ վիրավորներից մեկը եղել է խոշոր լոգիստիկ կենտրոնի տարածքում, սակայն չի հստակեցրել ընկերության անվանումը։ Գուսևը նաև հայտնել է, որ խոշոր ընկերության երկու պահեստում ԱԹՍ-ների հարվածներից հրդեհներ են բռնկվել։ Միևնույն ժամանակ Wildberries ընկերությունը հայտնել է, որ Վորոնեժի մարզում գտնվող իր լոգիստիկ օբյեկտներից բոլոր աշխատակիցները տարհանվել են՝ անվտանգության պահանջներին համապատասխան։ ՏԱՍՍ գործակալությունն էլ հաղորդում է, որ Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որն արդեն մեկուսացվել է։ Հրդեհի պատճառը չի նշվում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10514

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով