Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Սպիտակ տանը վաղուց մոռացել են Ուկրաինայի մասին: «Իրանը միանշանակ դարձել է առաջնահերթություն»,-ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով ամերիկյան գլխավոր բանակցողները՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ գործարար Ջարեդ Քուշները, «հիմնականում աշխատում են Իրանի ուղղությամբ»։ Այնուամենայնիվ, որոշակի շփումներ ռուս և ուկրաինացի գործընկերների հետ շարունակվում են, գրում է Politico-ն։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Թրամփի հետաքրքրությունը ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարցում համագործակցության նկատմամբ նվազել է՝ կապված եվրոպական դաշնակիցների՝ Իրանին հարվածելուն միանալուց հրաժարվելու դժգոհության հետ։


