ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները չեն կարողանում հիշել, թե վերջին անգամ երբ է բարձրացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեման։ Ուկրաինական կարգավորման հիմնական բանակցողներն այժմ զբաղված են Իրանի խնդրով, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ինչպես նշել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որին հղում է անում թերթը, Իրանը ակնհայտորեն դարձել է ԱՄՆ ղեկավարության գլխավոր առաջնահերթությունը։



