Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ քննարկել է անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը և գլոբալ պարենային անվտանգությունը։ Այս մասին Զելենսկին հայտնել է X-ում գրառման մեջ։ «Մենք գրեթե ամեն օր կապի մեջ ենք Ուկրաինայի ընկերների և գործընկերների հետ՝ ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար: Այսօր ես շատ բովանդակալից զրույց ունեցա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալման ալ- Սաուդի հետ: Կան ոլորտներ, որոնցում Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները՝ պաշտպանելու կյանքեր և մարդկանց», – նշել է նա: Զելենսկին հավելել է, որ քննարկվել են նաև մոտ ապագայում երկու երկրների միջև անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը։ «Թագաժառանգը խոսեց Թուրքիայի և Պակիստանի հետ Սաուդյան Արաբիայի համաձայնագրերի և դրանց հետ կապված հեռանկարների մասին: Մենք համակարգեցինք մեր դիրքորոշումներն ու կապերը, որպեսզի մեր երկրները կարողանան ավելի մեծ դրական ներդրում ունենալ պարենային անվտանգության գործում. սա համաշխարհային կարիք է», – նշել է Զելենսկին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10518

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով