Մենք այդ երկիրը՝ Ռուսաստանը, պսակազերծել ենք որպես օկուպանտ, որ մեր հանդեպ հանցանք է գործել։ Բոլորին հայտնի է, որ մեր երկու տարածքները Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված են, կատարվել են ռազմական հանցագործություններ։ Այդ մասին, ինչպես տեղեկացրել է saqinform-ը, օգոստոսի 11-ին լրագրողներին ասել է Վրաստանի նախագահ Կավելաշվիլին՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ իշխանությունները «վախենում են տալ օկուպանտ երկրի անունը»։ Ռուս-վրացական պատերազմի տարելիցին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին կոչ է արել երկրի «ինքնիշխան տարածքից օկուպացիոն զորքերը դուրս բերել»։ Այդուհանդերձ, վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանում «ռուսաֆոբիա է ներդրվում, ինչը հակասում է ազգային շահերին»։ Վրաստանի նախագահը լրագրողներին նաև ասել է, որ նախկին իշխանությունները, որ պետության և ժողովրդի առջև պատասխանատվություն էր կրում, «թույլ են տվել անմտածված արարք և սեփական ժողովրդի հանդեպ հանցանք գործել»։ Ըստ Կավելաշվիլիի, ընդդիմությունը «փորձում է թույլ չտալ, որ ժողովուրդը պատերազմի մասին ճշմարտությունը իմանա»։ Վրաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, նախագահը միայն ներկայացուցչական պաշտոնյա է, իսկ գործադիր իշխանությունը իրականացնում է կառավարությունը՝ խորհրդարանում «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնության աջակցությամբ։ Դիտարժան է, որ ոչ իշխող կուսակցությունը, ոչ նրա խորհրդարանական խմբակցությունը ռուս-վրացական պատերազմի տարելիցի առթիվ հրապարակային հայտարարություն չեն



