Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ՔԲԿ-ի զինաթափման վերաբերյալ օրինագիծը

Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինաթափման գործընթացին վերաբերող օրինագիծը։ Ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը, օրինագիծն ընդունվել է շուրջ 12 ժամ տևած քննարկումներից և հոդված առ հոդված քվեարկությունից հետո։ Փաստաթուղթը խորհրդարան է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ 12 հոդվածից բաղկացած օրինագիծը իրավական հիմք է ստեղծում ՔԲԿ-ի լուծարման գործընթացի համար։ Թուրքիայի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնական Resmi Gazete-ում հրապարակվելուց հետո այն ուժի մեջ կմտնի։ ՔԲԿ-ի լուծարման գործընթացը մեկնարկել է 2025 թվականի փետրվարին՝ ցմահ ազատազրկման դատապարտված կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նախաձեռնությամբ։ Նույն թվականի մայիսին ՔԲԿ-ն համագումար է անցկացրել, որի ընթացքում որոշում է ընդունվել ինքնալուծարման և Թուրքիայի հետ շուրջ 50 տարի տևած հակամարտությունը դադարեցնելու մասին։ Ք ԲԿ-ի զինաթափման գործընթացը մեկնարկել է 2025 թվականի հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում։ Հետագայում Թուրքիայի խորհրդարանում ստեղծվել էր հատուկ հանձնաժողով՝ գործընթացին առնչվող հարցերը քննարկելու նպատակով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10625

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով