Սողանքներ ու ջրհեղեղներ Ֆիլիպիններում․ զոհերի թիվը հասել է 19-ի

Ֆիլիպիններում արևադարձային «Լուիս» և «Մայմայ» ցիկլոնների և հարավարևմտյան մուսսոնի ուժեղացման հետևանքով տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվել։ Զոհեր են գրանցվել երկրի հյուսիսում գտնվող Բենգետ, Ռիզալ և Բաթանգաս նահանգներում։ Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Բենգետ նահանգում, որտեղ մարդկանց մեծ մասը մահացել է սողանքների հետևանքով։ Եվս չորս մարդու ճակատագիրն անհայտ է, 15 բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Անբարենպաստ եղանակային պայմանները երկրի 10 շրջաններում, այդ թվում՝ Մանիլայի մայրաքաղաքային շրջանում, ազդել են ավելի քան 2,27 միլիոն մարդու վրա։ 919 տարհանման կենտրոններում տեղավորվել է շուրջ 95 հազար մարդ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10551

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով