Տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի վարչապետների հեռախոսազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մինդաուգաս Սինկևիչիուսին Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել պատասխանատու գործունեության ընթացքում։ Իր հերթին Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսը ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում համատեղ ջանքերով երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ կհաղորդվի։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի գործնական իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Երկուստեք կարևորվել է բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10551

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով