Ռուսական շանտաժին այլընտրանք կա․ ԱՄՆ-ն կարող է հեղուկ գազ ուղարկել ՀՀ

Հայաստանի եվրաինտեգրման մասին այսօր արդեն բավարար չէ խոսել միայն քաղաքական հայտարարությունների մակարդակով․ այդ ճանապարհի իրական գինը զգացվում է տնտեսության մեջ։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների քաղաքականությունը՝ խնդիրներ ստեղծելով հայկական գյուղմթերքի, ծաղկի, կաթնամթերքի, ձկան և այլ ապրանքների արտահանման համար։ ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է արտոնյալ հնարավորություններ, բայց դրանց լիարժեք գործարկումը դեռ ընթացակարգային փուլում է, և ակնկալիքն այն է, որ դրանք հասանելի կդառնան հոկտեմբերին։ Սակայն շատ ավելի լուրջ փորձությունը կարող է լինել առջևում․ մինչև տարեվերջ Հայաստանը և Ռուսաստանը պետք է բանակցեն 2027 թվականի գազի գնի շուրջ։ Եթե Մոսկվան նաև էներգետիկ կախվածությունը փորձի օգտագործել Հայաստանի եվրոպական ընտրության վրա ճնշում գործադրելու համար, Հայաստանը պետք է արդեն այսօր ունենա այլընտրանքային ծրագիր՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի, Իրանի և մյուս գործընկերների մասնակցությամբ։ Այս համատեքստում առանձնապես կարևոր է հասկանալ՝ եվրոպական ինտեգրումը մեզ համար միայն քաղաքական ուղղությո՞ւն է, թե՞ Եվրոպան պատրաստ է Հայաստանի հետ կիսել նաև այդ ընտրության տնտեսական և էներգետիկ ռիսկերը։ Զրուցել ենք ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանի հետ: Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10575

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով