Կոլումբիան ժամանակավորապես դադարեցրել է սուրճի արտահանումը երկրաշարժի հետևանքով երկրի գլխավոր՝ Բուենավենտուրա նավահանգիստի և կարևոր ավտոմայրուղիների աշխատանքի խափանումների պատճառով: Ինչպես հայտնել է Asoexport ասոցիացիայի ղեկավար Գուստավո Մատմեսը, սուրճի հետ կապված բոլոր գործառույթները կասեցված են՝ էլեկտրաէներգիայի անջատումների, կապի խնդիրների և աշխատողների անձնական դժվարությունների ֆոնին:



