ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ Աֆղանստանում թալիբների իշխանության հաստատումից արդեն հինգ տարի անց շուրջ 2.4 միլիոն աֆղանցի աղջիկներ շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների կրթական ծրագրերի համակարգող Հոդա Ջաբերիանը հայտարարել է, որ Աֆղանստանը մնում է աշխարհում միակ երկիրը, որտեղ պաշտոնապես արգելված է կանանց և աղջիկների մուտքը միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Թալիբները իշխանությունը զավթել էին 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին, ինչից հետո փուլ առ փուլ սահմանափակումներ մտցրեցին կանանց կրթության և աշխատանքի իրավունքների նկատմամբ: Չնայած միջազգային հանրության և մարդու իրավունքների պաշտպանների բազմաթիվ կոչերին՝ կազմակերպությունը նշում է, որ այս արգելքները չեղարկելու ուղղությամբ դեռևս քայլեր չեն արվում, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակում է տեղական համայնքների միջոցով աջակցել այլընտրանքային կրթական ծրագրերին:



