Պուտինը «ռազմականացրեց» նաև Հեռավոր Արևելքը

Ռուսաստանը անվտանգությունը ամրապնդում է ամբողջությամբ և առանձին տարածաշրջաններում։ Միշտ պատրաստ ենք փոխադարձ զիջումներ փնտրել, որ ընդոունելի կլինեն մեր բոլոր հարեւանների և մեր բոլոր զուգընկերների համար։ Ընդ որում, մենք դա պատրաստ ենք անել փոխադարձ շահերի հաշվառմամբ։ Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այդ մասին հայտարարել է օգոստոսի 12-ին Յուժնոսախալինսկ այցի ժամանակ։ Ռուսաստանի նախագահը Հեռավոր Արևելք է այցելել Ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների առիթով։ Նա բարձրացել է «Վարյագ» հրթիռային հածանավի տախտակամած և ընդունել նավատորմի հրամանատար Վիկտոր Լիինայի զեկույցը։ Պուտինը բարձր է գնահատել Խաղաղօվկիանոսյան նավատորմի «մարտիկներին, որ պատվով են կատարում մարտական պատրաստվածության բոլոր խնդիրները»։ Ռուսաստանի նախագահի հեռավորարևելյան ուղևորության գլխավոր իմաստը, թերևս, արտահայտում է նրա կողմից օգտագործված «հարևան և զուգընկեր երկրներ» ձևակերպումը։ Այդ տարածաշրջանում ո՞ր երկիրն է Ռուսաստանի «զուգընկեր»։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը «արդեն հյուսրկորեական բալիստիկ հրթիռներ է կիրառում»։ Ավելի վաղ նա ասել է, որ Հյուսիսային Կորեան «պատրաստվում է շուրջ հիսուն հազար զինվորականներ ուղարկել Ռուսաստան»։ Վլադիմիր Պուտինը փաստացի բացահայտել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Հյուսիսային Կորեան արդեն ոչ թե դաշնակից, այլ զուգընկեր երկիր է, որ շահերը Հեռավոր Արևելք-Խաղաղ օվկիանոս տարածաշրջանում պետք է հաշվի առնվեն։ Պուտինը հայտարարել է, որ չնայած Ճապոնիայի նկատմամբ «ոչ մի պահանջ չկա», բայց պաշտոնական Տոկիոն Ռուսաստանը ներառնել է «ոչ բարեկամական» երկրների շարքում։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը Ճապոնիային քննադատել է «միջուկային զենք ձեռք բերելու մտադրության» համար։ Յուժնոսախալինսկում ՌԴ նախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է այդ տարածաշրջան «մուտք գործելու համառ քայլերի» մեջ։ Ռուսաստանի նախագահը, եթե իրերը կոչենք իրենց անուններով, Հեռավոր Արևելք է այցելել, որպեսզի Ճապոնիային և Հարավային Կորեային զգուշացնի Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության վտանգների և Հյուսիսային Կորեային «զուգնըկեր» երկիր անվանելու համար։ Իսկ դա նշանակում է, որ այդ տարածաշրջանում ռազմական բախման հավանականությունը մեծ է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10605

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով