Ադրբեջանը փնտրում է ականազերծման նորագույն տեխնոլոգիաներ և հույս ունի, որ ԱՄՆ-ը կօգնի այդ հարցում, Axios-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։ Բաքուն հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապերը կարող են արագացնել քարտեզագրման և ականազերծման աշխատանքները և աջակցել պատերազմից հետո վերականգնմանը։ Ինչպես նշում է պարբերականը, զրույցը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված խաղաղության հռչակագրի մեկամյակի, ինչպես նաև Վաշինգտոնի և Բաքվի միջև գործընկերության խարտիայի ստորագրումից մի քանի ամիս անց, որը, ի թիվս այլնի, ճանաչում է ականների հետ կապված լուրջ մարտահրավերները և խոստանում ֆինանսական աջակցություն: «Եթե նայենք մեկ շնչի հաշվով, Ադրբեջանն աշխարհի ամենաշատ ականապատված երկրներից մեկն է», – ընդգծել է դեսպանը՝ հավելելով, որ Բաքուն ակնկալում է աշխատել Միացյալ Նահանգների հետ այս ուղղությամբ:



