Բրազիլացի ֆուտբոլային աստղը կարող է դառնալ «Մոնակոյի» բասկետբոլային ակումբի համասեփականատեր 2002 թվականի աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն (Ռոնալդու դի Ասիս Մորեյրա) կարող է ներդրումներ կատարել «Մոնակոյի» բասկետբոլային ակումբում. հայտնում է L’Equipe-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը բախվել է լուրջ ֆինանսական խնդիրների։ Օգոստոսի 10-ին Ռոնալդինյոն նամակ է ուղարկել «Մոնակոյի» գլխավոր մենեջեր Ալեքսեյ Եֆիմովին՝ հայտնելով ակումբում հնարավոր ներդրում կատարելու մտադրության մասին։ Ներդրումը նախատեսվում է իրականացնել անդորրական Clayton Sport ներդրումային հիմնադրամի աջակցությամբ։ «Մոնակոն» Ֆրանսիայի եռակի և գործող չեմպիոն է։ Թիմը երկու անգամ նվաճել է Ֆրանսիայի գավաթը և մեկ անգամ՝ Եվրագավաթը։



