Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրաժարվել է մեծ թվով չեչեններ ուղարկել Ուկրաինայում պատերազմելու, հայտնում է The Economist-ը՝ հղում անելով չեչենական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրին։ «Որն էլ որ լինեն Մոսկվայի շահերն Ուկրաինայում, մենք անվերջ հեռու ենք դրանցից»,- նշել է զրուցակիցը՝ հավելելով, որ չնայած իրենց «Պուտինի հետևակ» են անվանում, Կադիրովը չի ցանկանում զոհաբերել հանրապետության բնակչությանը հանուն «ռուսական աշխարհի»: Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ ապրիլին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Կադիրովը հայտարարել էր ռազմճակատ ուղարկված ավելի քան 70 հազար զինվորականների մասին, սակայն, ըստ «Մեդիազոնայի» տվյալների, իրական կորուստները կազմում են միայն մի քանի հարյուր մարդ, քանի որ չեչենական ստորաբաժանումներում հիմնականում ընդգրկվում են կամավորներ այլ ռեգիոնններից:



