ԱԽՏ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման պլաններն սպառնալիք են ներկայացնում ՌԴ-ի համար. Պուտին

Նոր սպառազինությունները, որոնք պլանավորվում է տեղակայել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ), սպառնալիքներ են ստեղծում Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ժամանակ։ Ռուսաստանի ղեկավարը պարզաբանել է, որ հակամարտության ներուժն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճում է, Հյուսիսատլանտյան դաշինքը ներթափանցում է այնտեղ: «Մենք տեսնում ենք, որ այստեղ (խմբ.՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում), ցավոք, աճում է հակամարտության ներուժը: Այստեղ է ներթափանցում ՆԱՏՕ-ն: Ստեղծվում են նոր ռազմաքաղաքական դաշինքներ: Այստեղ տեղակայվում են և տեղակայման են պլանավորվում զենքի նոր համակարգեր, որոնք սպառնալիք են ստեղծում մեր երկրի համար», – հայտարարել է նա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10625

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով