Թմրամիջոցի 30 փաթեթ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Աճառյան փողոցի 2-րդ փակուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ իրացնելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 30 փաթեթ։ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10648

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով