Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններից հետո։ «Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք պաշտպանել Պաղեստինի գործը առավելագույն վճռականությամբ բոլոր հնարավոր հարթակներում։ Ես կցանկանայի վերահաստատել, որ Պաղեստինին աջակցելը ողջ մարդկության, մասնավորապես՝ իսլամական աշխարհի համատեղ պատասխանատվությունն է», – ասել է Էրդողանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10648

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով