Կոլումբիայի իշխանություններն ԱՄՆ իշխանություններին խնդրել են համատեղ ռազմական գործողություններ անցկացնել թմրակարտելների դեմ պայքարի շրջանակում: Այդ մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Կոլումբիան արդեն խնդրել է [ԱՄՆ] ռազմական գերատեսչությանը միանալ թմրաահաբեկչության դեմ իր պայքարին՝ թույլատրելով համատեղ ռազմական գործողություններ իրականացնել ահաբեկիչներին և նրանց ցանցերը ջախջախելու համար», — Պանամայում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Նա հայտնել է, որ Կոլումբիան կմիանա ԱՄՆ-ի կողմից թմրակարտելների դեմ պայքարի նպատակով ստեղծված «Ամերիկաների վահան» դաշինքին և կդառնա դրա 19-րդ անդամը։ Ինչպես նշում է Reuters-ը, ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Պենտագոնի ղեկավարը դրական պատասխան է տվել ան հարցին, թե արդյոք Կոլումբիայի իր գործընկերոջ հետ քննարկել է «Ազգային ազատագրության բանակ» պարտիզանական խմբավորման ուժերի դեմ համատեղ հարվածներ իրականացնելու հնարավորությունը։ «Ահաբեկչական ճանաչված կազմակերպությունները կլինեն ԱՄՆ կառավարության և նրա գործընկեր երկրների օրինական թիրախները», — հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ «Ամերիկաների վահանն» ԱՄՆ-ի և մի շարք լատինամերիկյան երկրների դաշինք է, որոնք զբաղվում են թմրակարտելների դեմ պայքարով է և իրականացնում են համատեղ ռազմական գործողություններ:



