Աղվանի-Տաթև ճանապարհին մեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան

ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 12-ի ժամը 18․14-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Աղվանի-Տաթև ճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետի մարտական հաշվարկը։ Պարզվել է՝ նշված հատվածում կողաշրջվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրշեջ-փրկարարների համապատասխան գործողությունների արդյունքում կողաշրջված մեքենան ուղղվել է։ Տուժածներ չկան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10724

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով