Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Ռոտերդամի Էրազմուս համալսարանը. վարչապետի նոր նշանակումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Արամ Խաչատրյանը սովորել է Ռոտերդամի Էրազմուս համալսարանում և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է համաձայն վարչապետի այն հայտարարության, որ աշխարհի 200 լավագույն համալսարաններում սովորած և ՀՀ կառավարության կադրային բանկում ընդգրկած անձինք կնշանակվեն բարձր պաշտոնների։ Ստորև կարող եք ծանոթանալ Արամ Խաչատրյանի կենսագրությանը. Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1985թ., 6 հոկտեմբեր, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան Կրթություն 2002-2006 թթ.՝ Իրավագիտության բակալավր | Երևանի պետական համալսարան 2009–2011 թթ.՝ Իրավագիտության մագիստրոս (LL.M.) | Հայաստանի ամերիկյան համալսարան Հիմնական ուղղություններ՝ հարկային, եվրոպական, մտավոր սեփականության և միջազգային հանրային իրավունք 2015–2016 թթ.՝ Արբիտրաժային և գործարար իրավունքի հետբուհական մագիստրոս (LL.M.) | Էրազմուս համալսարան Ռոտերդամ, Նիդերլանդներ NFP MA կրթաթոշակառու։ Հիմնական ուղղություններ՝ միջազգային կորպորատիվ և գործարար իրավունք, պայմանագրերի մշակում, առևտրային արբիտրաժ և միջազգային վեճերի լուծում Աշխատանքային գործունեություն 2026 թվականի օգոստոսի 13-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ 2012 թ. սեպտեմբեր – 2026 թ. օգոստոս՝ Գլխավոր իրավաբան | «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ • Ղեկավարել է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դոնորների և մասնավոր գործընկերների մասնակցությամբ տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման ծրագրերի իրավական ապահովումը։ • Խորհրդատվություն է տրամադրել ստարտափներին, ՓՄՁ-ներին և ծրագրային թիմերին՝ կորպորատիվ կառուցվածքի, պայմանագրերի, կարգավորող պահանջների, ռիսկերի կառավարման և միջազգային շուկաներ մուտք գործելու հարցերով։ • Մասնակցել է ՏՏ և գործարար ոլորտներին առնչվող օրենսդրության, կառավարության որոշումների, քաղաքականության փաստաթղթերի և ինստիտուցիոնալ կառավարման գործընթացների մշակմանը։ • Մշակել և բանակցել է ներդրումային, նորարարական և էկոհամակարգային ծրագրերին աջակցող համագործակցության, դրամաշնորհային, ծառայությունների, խորհրդատվական և առևտրային պայմանագրեր։ • 2022թ-ից հանդիսանում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչ (խորհրդի անդամ) ՓՄՁ Զարգացման խորհրդում։ 2010 թ. փետրվար – 2026 թ. Օգոստոս (համատեղությամբ)՝ Փաստաբան / իրավական խորհրդատու • Հայաստանյան ընկերություններին և ձեռնարկատերերին խորհրդատվություն է տրամադրել կորպորատիվ, առևտրային, պայմանագրային, վեճերի լուծման հարցերով։ • Աջակցել է տեխնոլոգիական և ինժեներական ընկերություններին շուկա մուտք գործելու, գործառնական մոդելների, առևտրային գործընկերությունների և կարգավորող պահանջների պահպանման հարցերում։ • Ոլորտային զարգացման նախաձեռնություններին տրամադրել է իրավական և կորպորատիվ կառուցվածքի վերաբերյալ աջակցություն։ • Ներկայացրել է վստահորդների շահերը դատարաններում, վարչական մարմիններում և արբիտրաժային տրիբունալներում, վարել բանակցություններ ու բարդ առևտրային գործեր։ 2011 թ. փետրվար – 2012 թ. սեպտեմբեր՝ Իրավախորհրդատու | «Կասկադ Ինշուրանս» / «ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ • Խորհրդատվություն է տրամադրել պայմանագրերի, ապահովագրական կարգավորման, հատուցումների, վեճերի և իրավական ռիսկերի հարցերով, ներկայացրել է ընկերությունը պետական մարմիններում ու դատարաններում։ 2008 թ. սեպտեմբեր – 2011 թ. փետրվար՝ Իրավաբանական վարչության դատական բաժնի մասնագետ | ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե • Համակարգել է վարչական և քաղաքացիական գործերով դատարաններում Կոմիտեի շահերի ներկայացուցչության ապահովման աշխատանքները և ներկայացրել Կադաստրի շահերը դատական վարույթներում։ Մասնագիտական միություններին անդամակցություն, դասավանդում Արբիտրաժային ոլորտ` ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր և խորհրդի անդամ, 2023 թվականից՝ նախագահ Մասնագիտական կարգավիճակ` ՀՀ փաստաբանների պալատի անդամ 2010թ-ից, փաստաբանի արտոնագիր՝ № 1033 Դասավանդում և հրապարակումներ` 2022 թվականից՝ Արբիտրաժային ամենամյա ամառային դպրոցի դասախոս, արբիտրաժայն ոլորտին առնչվող հրապարակումների հեղինակ։ Անձնական տվյալներ Ամուսնացած է Ունի երեք զավակ Այլ տվյալներ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին Թվային հմտություններ՝ Microsoft Office, Google Workspace, ԱԲ գործիքներ 2006 – 2008թթ․՝ Պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ ԶՈՒ-ում Մասնավոր իրավունքի ոլորտներում ավելի քան 15 տարվա փորձ ունեցող մասնագետ՝ տնտեսական կարգավորման, տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման, կորպորատիվ կառավարման, ներդրումային ծրագրերի և պետություն–մասնավոր հատված համագործակցության ուղղություններով։ Ունի ՓՄՁ-ներին և նորաստեղծ ընկերություններին աջակցելու, կարգավորող դաշտի բարելավման, բարդ գործընկերությունների բանակցման և քաղաքականության նպատակները գործնական լուծումների վերածելու փորձ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10732

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով