Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Խորվաթիայի Օմիշ քաղաքի շրջանում մոլեգնող բնական հրդեհների հետևանքով վիրավորվել է ավելի քան 40 մարդ. այն համարվում է ամենաբարդը երկրի ողջ ժամանակակից պատմության մեջ։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է HRT հեռուստառադիոալիքը՝ նշելով, որ տուժածներից 7-ը գտնվում են ծանր վիճակում: Ըստ աղբյուրի՝ Խորվաթիայի ոստիկանությունը զգուշացրել է վարորդներին հնարավորության դեպքում խուսափել Օմիշի տարածքից, քանի որ այնտեղ այժմ հրշեջ և փրկարարական մեքենաների երթևեկություն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10742

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով