Մեքենայից գազային ատրճանակով օդ էր կրակել ու հեռացել

Օգոստոսի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ են կրակել ու հեռացել։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գազային ատրճանակով 4 անգամ օդ կրակոց արձակած և փախուստի դիմածը Երևանի 19-ամյա մի բնակիչ է։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Մայրաքաղաքի 19-ամյա բնակիչը իրավապահներին է ներկայացրել գազային ատրճանակը։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10743

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով